Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, Արայիկ Հարությունյանը նոր մարմին է ստեղծելու․ «Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ Արցախի նախագահը որոշել է հերթական մարմինը ձևավորել, որը կքննարկի և որոշումներ կկայացնի թե առաջիկայում ինչ անել: Քանի որ ռուսական աջակցությունից այլևս ոչ մի ակնկալիք չունեն, հասկանում են, որ իրենց հույսը միայն իրենց վրա պետք է դնեն և Արցախում մնացած մարդիկ կոլեկտիվ որոշում պետք է կայացնեն, թե ինչ անել: Եվ դա չի կարող մեկ անձ միանձնյա որոշել, որքան էլ նա բարձր պաշտոն զբաղեցնի: Այդ մարմինը պետք է արտացոլի 120 հազար մարդու կարծիքը: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ Արցախում հեղինակություն ունեցող անձինք, օրինակ, նախկին նախագահները հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Մյուսներն իրար հետ խնդիրներ ունեն և համատեղ աշխատել չեն կարողանում: Երրորդների մասնակցությունը միայն ապակառուցողական է: Դա է պատճառը, որ նման մարմինները ստեղծվում են ու մնում թղթի վրա»: