Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը       Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը    

05 օգոս 2023 13:23

Ամեն Աստծո օր, տեսնելով Արցախում իրավիճակը հասկանում ենք, թե հոգեբանական ինչ հարված են ստացել արցախցիները

Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ արցախցիները մտածեն՝ իրենք մենակ են մնացել: Alpha Newsroom-ի ուղիղ եթերում նման հայտարարություն է արել քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ շեշտելով․

«Ամեն Աստծո օր, տեսնելով Արցախում իրավիճակն ու դրա՝ ժամ առ ժամ վատթարացումը, հասկանում ենք, թե հոգեբանական ինչ հարված են ստացել արցախցիները։ Կենցաղը, սնունդը, ավելի հեշտ լուծելի են։ Բայց հոգեբանական զգացողության վերականգնումը, որ դուք մենակ չեք, ավելի բարդ։ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ արել է, որ արցախցիներն իրենց մենակ զգան։ Խոսքերը, որ Հայաստանը կանգնած է թիկունքիդ, Արցա՛խ՝ թեկուզ առանց իշխանության, արցախցիներին օդ ու ջրի պես պետք են»,-ասել է Բեքարյանը։

Նա համոզված է՝ սխալ է տպավորությունը, թե մարդկանց այլևս չի հետաքրքրում Արցախի շուրջ իրավիճակն, ու բոլորը հաշտվել են Արցախում կատարվողի հետ։

Կայծը կլինի Սփյուռքից, Հայստանից, թե Արցախից, շատ ավելի լավ, այդ կայծերը կգան, իրար հետ կհատվեն և մեծ կոնսոլիդացիա կապահովեն։ Այսինքն, դուրս գալով անձերի համատեքստից՝ այդ արթնացման տեղի ունենալու անհրաժեշտությունը ունենք։ Կա դրա սպասումը, կա դրա ակնկալիքը։ Եթե սպասում ու անկալիք կա, և գործողություններ եղան, չեմ կարծում, որ ռեսուրսների պակաս զգացվի, որովհետև հիմա բոլորս, այդ առումով գոնե, նուն օրակարգի մեջ ենք»,-ասել է Բեքարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր