Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև          Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության       Երևանում բшխվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները    

10 օգոս 2023 16:17

Գյումրիում վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է, շտապօգնության մեքենայում նա մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 23 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։


Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր