Բանակում անառողջ մթնոլորտ է ձևավորել, որը կարող է հանգեցնել կադրերի մեծ արտահոսքի՝ պրոֆեսիոնալ զինվորականները հեռանան.«Հրապարակ»

Ինչպես հայտնի է, բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր և պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով:
Արդյունքում ատեստացիայից կտրվում են, և փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Մեզ ասացին, որ այս անհավասար և անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետևանքներ առաջացնել բանակի համար»։