Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

17 օգոս 2023 15:05

Հայ լրագրողին թունավորե՞լ են Թբիլիսիում

«Эхo Москвы»-ի հայ լրագրող Իրինա Բաբլոյանը կարծում է, որ իրեն անցած տարվա հոկտեմբերին Թբիլիսիում թունավորել են նեյրո-թունավոր նյութով։ Այս մասին գրում է The Insider-ն ու մանրամասնում, որ լրագրողն անցած տարի աշնանը՝ հոկտեմբերի կեսերին  Մոսկվայից մեկնել է Վրաստանի մայրաքաղաք ու օթևանել King Tamar հյուրանոցում։

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ինքնազգացողությունը վատացել է, իսկ հաջորդ օրն արթնացել է շատ թույլ ու գլխապտույտով։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ձեռքի ափերը մանուշակագույն են դարձել, դրանցում այրոց է զգացել այնպես, կարծես ձեռքերում կրակ բռնած լիներ։

Չնայած այս ախտանիշներին՝ Իրինան որոշել է հետ չկանգնել Երևան գնալու մտքից ու հոկտեմբերի 27-ի գիշերը մքենայով ուղևորվել է Հայաստան։ Մեքենայում նա  վատանում է, ուղեղը մթագնում է, չի կարողանում կենտրոնանալ։

«Ես պառկում էի, բայց հոգնածության զգացումը չէր վերանում։ Զգացողություն ունեի, որ մարմինս այլևս ինձ չի պատկանում, այն դարձել էր բամբակ, ինձ մոտ ուժեղ անհանգստություն կար»,-պատմել է նա։

Երևանյան հյուրանոցում նա փորացավ, սրտխառնոց է ունենում, բերանում մետաղի համ է զգում, մաշկի վրա հայտնվում ու անհետանում էին կարկիր հետքեր։ Թուլությունը, ցավը, անքնությունը երկու օր հետո անցնում են, իսկ ցանը դեռ պահպանվում է։

Նշաններից անմիջապես հետո Իրինան չի դիմել թունաբանի, մտքով չի էլ անցել, որ ինչ-որ մեկը կցանկանա իրեն թունավորել։

Մի քանի ամիս անց՝ Բեռլին տեղափոխվելուց հետո նա արյուն է հանձնել թունաբանական անալիզի համար։ Թեստերի արդյունքները, սակայն, նրան չեն հասել՝ հիմնավորել են, որ արյան նմուշները «կորել են»։ Իրինան դիմել է ոստիկանություն, որտեղ նրան հարցաքննել են։

Վերջերս լրագրողը կրկին արյան անալիզ է հանձնել,  բայց ամիսներ անց գրեթե անհավանական է թույների հետքեր գտնելը։

Աղբյուրը գրում է, որ Իրինա Բաբլոյանի դեպքում թունավորման վերաբերյալ եզրակացություններ անելը դժվար է, բժշկական հետազոտությունների արդյունքները շատ քիչ են։

Այնուամենայնիվ, ըստ The Insider-ի հետ զրուցած փորձագետների, Իրինայի նկարագրած կլինիկական պատկերը չի կարող համոզիչ կերպով բացատրվել ինչ-որ հայտնի հիվանդության առկայությամբ, ուստի էկզոգեն թունավորման վարկածը նրանց ավելի հավանական է թվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր