«Ֆազ»-ի սպանության գործն ուղարկվեց դատարան․ «Չաղ Ռուստամը» և մեկ մեղադրյալ կկանգնեն դատարանի առջև, ևս երկու անձ հետախուզման մեջ են          Օկուպացված Ստեփանակերտում մահացած տարեց հայ կնոջ մшրմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին       Որդուն բանակից ազատելու համար 13.000 դոլար կաշառք է փորձել տալ    

18 օգոս 2023 11:43

Զգուշացո՞ւմ, թե՞... Ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունից

44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մինչ երեկ Փաշինյանն ինքնագոհ վայրէջք էր կատարում Կապանի օդանավակայանում և հերթական անգամ խոսում օդային փոխադրումների մեկնարկի մասին, դրանից ժամեր անց, ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ, օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ ասված չէ այն մասին, թե դրան ի պատասխան, ինչ գործողություններ են իրականացրել ուժային մարմինները:

ՀՀ ԱԱԾ-ն նաև կոչ է արել ադրբեջանցիներին` միջադեպի վերաբերյալ պատշաճ քննություն անել, սակայն չեմ կարծում, թե ԱԱԾ-ում այդքան միամիտ են, որ կարծում են, թե միջադեպը պատահականության կամ ինքնագործունեության հետևանք է:

Օդանավակայանն անվտանգ կարող է շահագործվել միայն այն դեպքերում, երբ կամ ադրբեջանցիներին համապատասխան դիրքերից հետ շպրտված կլինեն կամ էլ վատագույն դեպքում, երբ ՀՀ-ում կլինի իշխանություն, որի պարագայում ադրբեջանցիները նման քայլի գնալուց առաջ 100 անգամ կմտածեն ու այդպես էլ սադրանքի չեն գնա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր