Իրանն այնպիսի զինատեսակներ ունի, որոնցով հնարավոր է խոցել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները          Հոկտեմբերի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հոկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 օգոս 2023 14:04

Աչքերը շատ բան կարող են հուշել ձեր հիվանդությունների մասին

 Ազդանշաններն ու ախտանշանները հաղորդելու միջոցներից մեկը մարդու աչքերն են
1. Հունքերի թափվել, կամ նրանց շատ նոսրանալը կարող է վկայել վահանագեղձի հիվանդության մասին՝ հիպերթիրեոզ կամ հիպոթիրեոզ: Հոնքերի նոսրացումը վկայում է նաև վահանագեղձի ոչ ճիշտ աշխատանքի մասին, որը օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, իսկ նրա հորմոնի մակարդակից կախված է մազերի աճն ու ուժը:


2. Եթե բլեֆարիտը (տիկնակլոնձ)  չի անցնում 3 ամսից ավել, ապա անմիջապես դիմեք բժշկի, քանի որ  դա կարող է վկայել քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակի` ճարպային խցուկների  կարցինոմայի մասին:


3. Կոպերի վրա դեղնավուն հետքերը վկայում են  կսանտելազմի մասին: Այն ուղեկցվում է լիպիդային փոխանակության խանգարմամբ, արյան մեջ  խոլեստերինի  ու շաքարի  մակարդակի բարձրացմաբ:


4. Այրոցի զգացողություն ու աղոտ տեսողություն առաջանում է համակարգչի առջև  երկարատև աշխատանքի հետևանքով, քանի որ այդ դեպքում աչքերը շարունակ գտնվում են լարված վիճակում: Դա տեղի է ունենում համակագչային պատկերների հակադրության  հետևանքով:


5. Կոպերի կարմրությունը, քորն ու գրգռվածությունը  վկայում են բլեֆարիտի մասին:


6. Ակնային միգրենը բնորոշվում է նրանով, որ հիվանդի մոտ պարբերաբար տեղի է ունենում տեսողական  դաշտից պատկերների կորուստ: Այն կարող է ուղեկցվել գլխացովերով՝ գլխուղեղում արյան շրջանառության խանգարման հետևանքով:


7. Աչքերում կարմրություն ու քոր կարող են առաջանալ մի շարք պատճառներով, այդ թվում նաև ալերգիայի հետևանքով, որը նաև կարող է ուղեկցվել քթի գերբեռնվածությամբ, փռշտոցով ու հազով:


8. Աչքերի դեղնությունը հիմնականում առաջանում է  նորածինների մոտ՝ լյարդի ֆունկցաների խանգարման դեպքում, և մեծահասակների մոտ, ովքեր ունեն խնդիրներ լեղապարկի, լյարդի ու լեղածորանի հետ, ինչպես  նաև հեպատիտով ու ցիռոզով հիվանդների մոտ:


9. Ոչ շատ մեծ շագանակագույն գոյացությունները  կարող են վկայել մաշկի քաղցկեղի զարգացման մասին: Նորագոյացությունները, որոնք առաջանում են կոպերի վրա, հիմնականում հանդիսանում են բազալա-բջջային կարցինոմայի և  հազվադեպ մելանոմայի ախտանշաններ:
Ինչ անել.մաշկի վրա ցանկացած տեսակի նորագոյացությունների առաջացման դեպքում հարկավոր է  դիմել բժշկի:


10. Պատկերների հանկարծակի երկատման առաջացումը, տեսողության կտրուկ վատացումն ու նրա կորուստը կարող են հանդիսանալ ինսուլտի ախտանշաններ: Այդ հիվանդության այլ ախտանշաններին են դասվում ձախ ձեռքի և մարմնի ձախ հատվածի թմրությունը, հավասարակշռվածության ու կողմնորոշման կորուստը, խոսքի հետ կապված խնդիրները, գլխապտույտը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր