Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար       Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ    

14 հոկ 2016 13:45

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

 «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրենքով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր hանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ հերքելու համար:Նման արարքը այսուհետ պատժվելու է 45 հազար եվրո տուգանքով եւ մեկ տարվա ազատազրկմամբ:
Ավելի վաղ՝ հուլիսին, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները միաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծին:

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը 2012 թվականի հունվարի 22-ին ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչեւ մեկ տարվա ազատազրկման եւ մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
Դրանից կարճ ժամանակ անց՝ փետրվարին, Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել  է ընդունված օրենքը՝ այն ճանաչելով հակասահմանադրական: Չի կարելի բացառել, որ հիմա եւս փորձ արվի Սենատի ընդունած օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր