Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին          Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են 2 Toyota-ներն ու Honda-ն, կան հոսպիտալացվածներ       Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին    

23 օգոս 2023 12:26

Տեսանյութ.Հիշեք, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու. անգամ՝ զիջումները պետք է լինեն խելացի, և եթե զիջում ես և դրա դիմաց ոչինչ չես ստանում, դա թուլություն է

Բանակցությունները, անգամ՝ զիջումները պետք է լինեն խելացի, պետք է լինեն մտածված, ռազմավարական ու քայլ առ քայլ պլանավորված: Եթե դու մի բան զիջում ես և դրա դիմաց ոչինչ չես ստանում, դա թուլություն է:
 
Օրինակ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությամբ Հայաստանի գործող իշխանությունն ի՞նչ շահեց, ի՞նչ քաղաքական կամ դիվանագիտական առավելություն ստացավ, որը հետո կարողանալու է օգտագործել իր օգտին:
 
Եթե մենք խելացի չենք գործում՝ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ամեն անգամ քիչ-քիչ զիջելով, լղոզվելով դառնում ենք ենթակա, և մեզ ոչ ոք չի հարգում: Հարգում են, եթե դու ունես ողնաշար: Եթե չունես ողնաշար, քեզ չեն հարգելու և շարունակ ստիպելու են կատարել իրենց որոշումները:
 
Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու: Եվ դրանում ոչ ոքի չենք կարող մեղադրել:
 
Այս ու Արցախին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին ենք խոսել Կարլեն Ասլանյանի հետ Azatutyun TV-ի հարցազրույցում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր