Երևանում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի, ով տեղափոխվել է հիվանդանոց          Այս կենդանակերպի նշանները հունվարին կունենան ֆինանսական աճի հզոր հնարավորություններ, անսպասելի եկամտի աղբյուրներ       Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 25-ի համար    

23 օգոս 2023 15:43

ՊՆ-ն նոր վարժական հավաքներ է նախատեսում.Զորքերի համալրում անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացի, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 28-ը` ավագ ենթասպայական կազմից, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններից:


Պահեստազորային պատրաստության շրջանակում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ Կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, ըստ նախագծի՝ դրանց նպատակը զորքերի համալրումն է ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր