Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 օգոս 2023 14:00

Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիկ չէին հեռանում՝ հույսով որ միգուցե կկարողանան գնել սպասված հացը

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տուն էի վերադառնում 6 ժամ տևած նիստից հետո։ Դատարկ փողոցի լռությունը խախտեցին հացի արտադրամասի փակ դռան մոտ կանգնած մարդկանց ձայները։ Օրվա հացը վերջացել էր, բայց մարդիք չէին հեռանում՝ հույսով որ միգուցե դուռը կբացվի և նրանք կկարողանան գնել սպասված հացը։ Դուռը իրոք բացվեց։

Արտադրամասի տերն էր։ Հաշվեց քանի հոգի ենք, երկու արկղ հաց բերեց և սկսեց բոլորիս երկուական տաք հաց բաժանել։

-ժողովուրդ ջան այսօրվա վերջին եղած ալյուրով ենք թխել, չէինք ուզում, որ դատարկ տուն գնաք։

Այդ պահին գրպանումս գումար չկար։ Խնդրեցի, որ եթե ստացվում է հացը վերցնեմ, գումարն էլ վաղը թողնեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր