Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

30 օգոս 2023 16:17

Պետք է հաշվի առնել և՛ ՀՀի, և՛ Ադրբեջանի ցանկությունները.առանց այս հանգամանքների չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց

Մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին և չի կրկնում, առավել ևս չի խարխլում այդ ջանքերը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում միջնորդական ջանքերն ակտիվացնելու Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը։


«Մյուս կողմից, մենք քաջատեղյակ ենք այս ուղղությամբ Ֆրանսիայի գործունեությանը։ Նման միջնորդական ջանքերի շրջանակներում նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի»,- նշել է նա։


Նրա խոսքով՝ առանց այս հանգամանքների չարժե ակնկալել առանց այն էլ բավականաչափ թեժացած իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթաց։


«Սա ցանկացած միջնորդության Ալֆան և Օմեգան է»,- նշել է Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր