Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած       Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

31 օգոս 2023 14:14

Ով է Արցախի նախագահի թեկնածուն

Արդեն գրել ենք, որ Արցախի նախագահն ու պետնախարարը շուտով հրաժարական կտան եւ նրանց փոխարինելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ում պատկերացնում են Արցախի նախագահի պաշտոնին՝ եթե իհարկե Արցախի խորհրդարանը նրան ընտրի։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի նախագահը:

«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ նույն հայտարարության մեջ Արցախի նախագահը նշել է, որ վաղը Արցախի ԱԺ-ին կներկայացնի իր հրաժարականը:

Ինչ կենսագրություն ունի Շահրամանյանը։ 

Նա 45 տարեկան է՝ ծնվել է 1978-ի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում։ Արցախի ԱԱԾ տնօրենն է եղել, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարը։ Կոչումով գեներալ-մայոր է։

Ընդունվել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան համալսարանի Միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետը, 1998 թվականին տեղափոխվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժինը և 1999 թվականին ավարտել այն։ 

1996-1999 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ԱԱԾ-ում ծառայությունից՝ 1999-2008 թթ.։

2008-2010 թթ. աշխատել է ԼՂՀ Հարկային պետական ծառայությունում` օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում։

2010-2013 թթ.՝ ԼՂՀ Արդարադատության նախարարությունում, որպես ԼՂՀ Գլխավոր հարկադիր կատարող։

2013 թվականին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, այնուհետև` քրեական հետախուզության վարչության պետ։ 2014-2018 թթ. Նորից վերադարձել է ԱԱԾ՝ վարչության պետի պաշտոնում։ 2018-2020 թթ. ԱՀ ԱԱԾ տնօրեն։ 

2018 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի կոչում։

2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։

2023 թ․ հունվարի 16-ին նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր