Տեսանյութ.Այս պայքարն ավելին է, քան սոսկ աթոռի փոփոխությունը․ Բագրատ Սրբազան          Տեսանյութ.Ազգային Ժողովի մոտ հանրահավաք է. ԱԺ արտահերթ նիստը չկայացավ       Ով է գործակալը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն    

31 օգոս 2023 15:52

Ոչ մի ադրբեջանական «հումանիտար» բեռ, ահա այսպես փակել են ճանապարհը

Ֆեյսբուքյան օգտատեր Մարատ Եգանյանը լուսանկար է հրապարակել ու գրել. «Ասօրվա առավորտվա դրությամբ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը որպես հումանիտար օգնություն ցանկանում է Աղդամի ճանապարհով բերված ալյուրը Ստեփանակերտ հասցնել, ինչին ընդդիմացել են արցախցիները՝ խնդրելով ռուս խաղաղապահներին թույլ չտալ պարենը պաշարված Արցախ մտնի։
***
Ասկերանցիները շարունակում են հերթապահություն անել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական բեռնատարների մուտքը Արցախ: Այս մասին հայտնում է Արցախի հեռուստաընկերությունը:

Ասկերանի մատույցներու հերթապահություն են իրականացնում ասկերանցիները, վերահսկում են Ակնա-Ստեփանակերտ մայրուղու Ասկերանի հատվածը: Այստեղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա են կայանել ադրբեջանական բեռնատարները՝ անհասկանալի բեռով ու նույնքան անհասկանալի հումանիտար կարգախոսներով:

«Թուրքը չպիտի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը օգտագործի իբր թե իրենք մեր մասին մտածում են, բարեգործություն են անում, մենք իրենց կարիքը չունենք: Մեզ Ադրբեջանից օգնություն պետք չէ, մեզ թուրքից ալյուր պետք չի: Թող տեսնեն, որ այս ծանր իրավիճակում էլ մենք պայքարում ենք»,- ասում են արցախցիները:

Այդտեղ շուրջօրյա հերթապահություն է, վրան են տեղադրել, վրան էլ Արցախի եռագույնն են տեղադրել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր