Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

01 սեպ 2023 14:31

Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ վիճակում.Խաղաղապահների նոր հրամանատարը ՌԴ-ում համարվում է կոշտ հրամանատար,նրա առաջին փորձությունը այսօր է լինելու Ակնայի ճանապարհին․

Հրաժարականներ Արցախում, Խաղաղապահների նոր հրամանատար, ադրբեջանցիներ Ակնայի ճանապարհին․ ի՞նչ է տեղի ունենում

Օգոստոսի 31-ի առավոտյան Արայիկ Հարությունյանը հայտարարեց Արցախի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ խոստանալով այդ մասին պաշտոնապես տեղեկացնել սեպտեմբերի 1-ին։ Դեռևս գործող նախագահը պաշտոնից ազատեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանին և նրա փոխարեն նշանակեց ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին։ Նույն օրվա ընթացքում Ռուսաստանը հետ կանչեց ռուսական խաղաղապահ զորքի 4 ամսվա հրամանատար Լենցովին և նրա փոխարեն Արցախ գործուղեց գեներալ-մայոր Կուլակովին։

Եթե մի քանի ամիս առաջ Արայիկ Հարությունյանը հրաժարական տված լիներ, ես ինքս մտահոգություն կհայտնեի՝ հաշվի առնելով սահմանադրական խնդիրները, բայց Արցախում տեղի ունեցած օրենդրական վերջին փոփոխությունները և նաև Սահմանադրության 168 և 168․1 հոդվածները թույլ են տալիս նախագահ ընտրել ԱԺ պատգամավորների քվեարկությամբ, ինչի շնորհիվ պահպանվում է Արցախի կառավարման համակարգը։

Շատ մարդիկ մտահոգված են, թե Արայիկ Հարությունյանի փոխարեն Արցախի նախագահ կարող է դառնալ Սամվել Բաբայանը։ Ասեմ, որ Սահմանադրությամբ դա արգելված է, քանի որ Բաբայանը վերջին 10 տարին Արցախում մշտապես չի բնակվել, ինչը Արցախի Սահմանադրության 48 հոդվածի պահանջն է։

Եթե Արայիկ Հարությունյանը իրականում հրաժարական տա սեպտեմբերի 1-ին, ապա առաջիկայում կառավարման լիազորությունները կանցնեն ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի և պետնախարար Սամվել Շահրամանյանի ձեռքը։ Նրանք երկուսն էլ փորձառու և սկզբունքային մարդիկ են։ Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումների չեն ենթարկվի՝ առաջնային համարելով Արցախի անվտանգությունը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների նոր հրամանատարին։ Գեներալ-մայոր Կուլակովը մարտական մեծ փորձ չունի, բայց ՌԴ-ում համարվում է կոշտ հրամանատար։ Տեսնենք։ Նրա առաջին փորձությունը այսօր է լինելու, երբ Ակնայից դեպի Ասկերան ճանապարհին հավաքված ադրբեջանցիներին պիտի զսպի։

Մի քանի տասնյակ ադրբեջանցիներ հավաքվել են Ակնայի ճանապարհի անցակետի մոտ և պահանջում են թույլ տալ մտնել Ասկերան։ Ռուս խաղաղապահները արգելում են, նույնկերպ Ասկերանի ճանապարհին՝ Խրամորթի խաչմերուկի մոտակայքում մեծ թվով Արցախցիներ կան, որոնք հավաքվել են թշնամու հնարավոր սադրանքը կանխելու։

Իրականում Ադրբեջանը հայտնվել է շատ բարդ վիճակում, երբ փորձում էր շրջափակումով ծնկի բերել Արցախցիներին, բայց ինքը հայտնվեց ծուղակում և հիմա մտածում է դեմքը փրկելու մասին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, թե չնայած ռասիզմ է իրենց ուղարկած 40 տոննա ժամկետանց թունավոր ապրանքը չընդունելը, բայց իրենք պատրաստ են առաջիկա օրերին բացել Լաչինի միջանցքը։

Նաիրի Հոխիկյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր