Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատունն իրազեկում է       Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել    

01 սեպ 2023 18:00

Չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ ՀՀ հավաքականում.Էդգար Սևիկյան

Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այս մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը:

«Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, իմ անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։

Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները, Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։

Սակայն պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր