Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

17 մար 2023 19:00

Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել

«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, սկզբում չստացվեց, հետո հետաքրքրվեցի նրա մասին՝ նախկին խաղընկերներից, բայց տարբեր աղբյուրներից ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել իր որոշումը, այն է՝ ավարտել հավաքականում կարիերան: Խնդրեցի Ռոման Բերեզովսկուն կապվել նրա հետ, բայց Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել»,- այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք փորձե՞լ է զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում: Պետրակովի խոսքով՝ պետք է հարգել Մխիթարյանի որոշումը:
 
Նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է, անձամբ չեմ ճանաչում նրան, բայց, բոլոր մարդկանց կարծիքները հաշվի առնելով, լսել եմ, որ շատ լավ մարդ է ու շատ լավ ֆուտբոլիստ։

Հիշեցնենք՝ 2022-ի մարտին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում ավարտելու մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր