Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

01 սեպ 2023 14:52

Սահմանային իրավիճակով պայմանավորված ո՞ր քաղաքական ուժերն այսօր քարոզարշավ չեն իրականացնի

«Հարգելի երևանցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։

Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց այսօրվա քարոզարշավը չեղրկելու մասին՝ նշելով.«Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի Երևանի ավագանու ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը, որոշում է կայացրել այս պահին ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակից ելնելով՝ դադարեցնել քարոզարշավը.«Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Հայկ Մարությանի թիմակից, ավագանու անդամի թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ երևանցիներն այսօր բակերում թող իրենց չսպասեն. «Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում»:

«Ապրելու երկիր» կուսակցությունը ևս այսօր նախընտրական քարոզչություն չի իրականացնի։  Այս մասին  ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը.«Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։
Հայ զինվորի կողքին ենք․․․»,- մասնավորապես գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր