Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

02 սեպ 2023 10:49

Տեսանյութ.Մենք մենակ ենք մեր վտանգների առջև, և մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք.միջադեպի ժամանակ օգտագործվել են նաև հայկական արտադրության զինատեսակներ

Մենք մենակ ենք մեր վտանգների առջև, և մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք․ այսօրվա միջադեպին մենք օգտագործել ենք հայկական արտադրության զինատեսակներ։
***
․Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ-ի եթերում ՛՛աբսուրդ՛՛ որակեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառների հետ կապված վերջին հայտարարությունը:


 
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես լսել եմ այդ հայտարարությունը, և այնտեղ, որքան հիշում եմ, ասվում է, որ հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա աբսուրդ է, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է երաշխավոր երկիրը, այսինքն՝ ռուսական կողմը:


Ենթադրենք, հայկական կողմն ինչ-որ հայտարարություն է արել, բայց կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություն՝ երեք երկրների ստորագրությամբ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների իրավասության ներքո։ Հիմա հարց. որտե՞ղ է այդ տարածքը, և որտեղ են ռուս խաղաղապահները՛՛:


Ավելի վաղ Զախարովան ասել էր. ՛՛Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանք է՛՛:․
ԱԺ նախագահն, անդրադառնալով բանակի հզորացման ուղղությամբ արվող քայլերին, նշեց.


«Մենք մեծ ներդրումներ, ջանք և աշխատանք ենք իրականացնում, այսօրվա միջադեպի ժամանակ նույնիսկ օգտագործվել են հայկական արտադրության զինատեսակներ»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր