Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար          Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն       Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը    

02 սեպ 2023 13:59

Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործում է Լաչինի միջանցքի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն այս մասին գրել է X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում։

«Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար։ Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր