Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

04 սեպ 2023 17:00

Արայիկ Հարությունյանը պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ, նա ճնշման տակ չի հրաժարական տվել

Ես չեմ համարում, որ Արայիկ Հարությունյանը ճնշման տակ է հրաժարական տվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

«Երկրորդը՝ անակնկալ չի եղել, որովհետեւ ես դրա մասին մի 10 օր առաջ ասել եմ իմ հարցազրույցներում, որ Հարությունյանը պետք է գնա, այլընտրանք չունի, որովհետեւ քաղաքական եւ որեւիցե դրսի ուժ նրան չի սատարում, չի փորձում հետը խնդիրներ լուծել եւ նա պարտադրված է լինելու գնա: Եւ ստեղծված իրավիճակը, որ քաղաքական լուծումների չեն գնում,  չեն նստում եւ խոսում, դա բերել է ճգնաժամի եւ նա պարտավոր էր հեռանալ, այլընտրանք էլ չուներ: Հիմա թե ինչքանով է ինքը ձեւակերպում, որ իրեն պարտադրել են, դա արդեն այլ խնդիր է»,-ասել է Բաբայանը:

Հարցին, թե արդյոք տեղի ունեցած հեղաշրջում չէր, արդյոք Արայիկ Հարությունյանին Արցախի նախկին 2 նախագահները եւ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները չեն ստիպել, որ հրաժարական տա, Բաբայանը ասաց, որ Արայիկ Հարությունյանը պայմանավորվել է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ եւ նման որոշում է կայացրել, սակայն նրան չեն պարտադրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր