Այդ մեքենայով շրջում են կասկածելի անձինք.Երևանում «դիվանագիտական» համարներով Mazda-ն հետապնդումից հետո վնասազերծվեց, թմրամիջոց է հայտնաբերվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Ա․ Խուդինյանն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել, որ Երևանում կեղծ դիվանագիտական կարմիր գույնի համարանիշներով ավտոմեքենան ոչ միայն «զվռնում է», կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, այլ նաև այդ մեքենայով շրջում են կասկածելի անձինք։
Ա․ Խուդինյանի հանձնարարականով՝ Ա․ Իսախանյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ, ենթադրյալ դիվանագիտական կեղծ համարանիշներով ավտոմեքենայի գտնվելու վայրը ճշտվում է և պարեկները անցնում են գործի։