Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց, մենք կործանվելու ենք հավերժ. Սամվել Բաբայան

«Հայաստանում ուժեր կան, որոնք չգիտակցելով խոսում են դավաճանության մասին. դավաճանը ո՞րն է, որ դուք երկիրն էս վիճակին եք բերել ու հիմա տալիս եք Արայիկ Հարությունյանի անունը: Արայիկ Հարությունյանը 11 տարի Բակո Սահակյանի մոտ եղել է վարչապետ: Էթլի՞նչ են խոսում,թ ե իրար հետ չեն, իրար դեմ են, պարտադրել են հեռանալ: Ի՞նչ պարտադրել, դա մի թիմ է:
Հայաստանի իշխանությունները պետք է վերջ տան այստեղի այդ թեւերին աջակցելուց: Եթե չարեցին, մեծ պրոբլեմներ են ունենալու»,-ասաց նա:
Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Արցախում զարգացումների գլխավոր նպատակը Հայաստանում իշխանություն փոխելն է. «Գլխավոր նպատակը դա է, այսօր չեն էլ թաքցրել, իրենց հայտարարություններում ասել են, որ Արցախի այս նոր իշխանությունը (իրենք արդեն համարում են ընտրված) համբերություն ունենա, մինչեւ մենք Հայաստանում իշխանություն փոխենք: Դե լավ, տղերք, լո՞ւրջ եք ասում»:
Անդրադառնալով Արցախի հարցին, Սամվել Բաբայանը հայտարարեց, որ պետք է կարողանան Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով Արցախը դուրս բերել այս վիճակից, այլընտրանք չկա. «Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Պետք է ժողովուրդը պահանջի, որ հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին եւ ասի՝ էս մարդն է լինելու նախագահը: եթե ընտրություն չեք անում, ապա էս մարդու թեկնածությունը ներկայացրեք, ընտրեք այդ մարդուն: Իսկ եթե չեն ուզում, կարող են ապրել այնպես, ինչպես ապրել են»,-ընդգծեց Սամվել Բաբայանը:
Նրա խոսքով, մարդիկ տարբեր ձեւ են պատկերացնում խնդիր լուծումը. «Մեկը պատկերացնում է՝ պայքարենք, սովից կոտորվենք մինչեւ վերջ հանուն Երեւանում իշխանություն փոխելու, մյուսը մտածում է՝ նստենք երկխոսության, գնանք փոխզիջումների, փոխվստահության, խնդիրները լուծենք: Տեսնենք՝ մեր հասարակությունը որն է ընտրում»: