Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

05 սեպ 2023 10:17

Մեծ «չիստկա» է իրականացվելու. առնվազն 5 նախարար հրաժեշտ է տալու աթոռին, ովքեր են նրանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  Օրերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարությունում մեծ «չիստկա» է իրականացնելու. նշվում է, որ առնվազն հինգ նախարար հրաժեշտ է տալու աթոռին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնանկությունները միայն նախարարներով չեն սահմանափակվելու. աշխատանքից կազատվեն նաև կառավարությանը ենթակա մի քանի մարմինների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ: Ի մասնավորի, կրկին սրվել են խոսակցությունները ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության հետ կապված:


Նախկինում մի քանի անգամ նման տեղեկություններ շրջանառվել են, սակայն այս անգամ, կարծես, «դանակը հասել է ոսկորին»:Մեր աղբյուրի փոխանցմամբ, Բադասյանը «մենակ» չի գնա, պաշտոնանկ կարվի նաև ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը: Մեր ունեցած տեղեկություններով, մի շարք հայտնի գործարարներ Նիկոլ Փաշինյանին իրենց դժգոհությունն են փոխանցել Բադասյանի ու Բակլաչյանի աշխատանքից ու վարչարարությունից: Ավելին, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ գործարարները կես կատակկես լուրջ ասել են, թե Գոռ Բակլաչյանը ՊԵԿ-ում դարձել է յուրատեսակ «Վովայի Արշակ»:


Հավելենք, որ մեզ փոխանցված տեղեկություններով, բավական լուրջ «սև» ցուցակ կա նաև ՊՈԱԿ-ների ու ՀՈԱԿ-ների ղեկավարների մասով, որոնցից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, կամ որոնց առումով կասկածներ կան կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավվածության հետ կապված:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05. 09․ 23 թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր