ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

05 սեպ 2023 15:35

«Պատերազմում հաղթողներ չկան, աշխարհում էլ չկան պարտվողներ».Ուկրաինայում խաղաղության հեռանկարներ հորիզոնում չկան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարներ չկան։

«Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է: Մենք առաջին իսկ օրվանից միշտ հանդես ենք եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար, փորձել ենք հասնել, որպեսզի երկու կողմերն էլ հանդիպեն: Ցավոք, պատերազմը, որը շարունակվում է արդեն 1,5 տարի, դեռ շարունակվում է: Հորիզոնում խաղաղության հեռանկարներ չկան»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ինքնաթիռում Սոչիից վերադառնալու ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով, «պատերազմում հաղթողներ չկան, աշխարհում էլ չկան պարտվողներ»։

«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն: Մենք կշարունակենք նաև միջնորդի դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսիք են գերիների փոխանակումը և Զապորոժյեի ատոմակայանը: Հուսով ենք, որ այս պատերազմը, որը վնասակար  է մեր երկու հարևանների և մեր տարածաշրջանի համար, ավելի շուտ կավարտվի արդար և կայուն խաղաղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա»,-ընդգծել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր