Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

06 սեպ 2023 12:35

Ցուցադրական քայլեր ԵՆ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու ՀՀ ծրագրերը.ցանկանում են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ծրագրերը և ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցչին Նիդեռլանդներում դեսպան նշանակելը ցուցադրական քայլեր են, որոնք պետք է ցույց տան Ռուսաստանին, որ Երևանը ձգտում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։ Երեքշաբթի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նշանակելով նրան Նիդեռլանդներում դեսպան։

«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է ձեռնարկում, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների համար... Քայլերը պետք է խորհրդանշեն Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան: Սա հստակ ցուցադրում է առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասաց փորձագետը։

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, սակայն քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել այդ կազմակերպությունից, փորձագետն այս բոլոր քայլերը համարում է շանտաժի տարր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր