Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

06 սեպ 2023 17:03

Նոր Նորքում շատ ցանկապատված բակեր, որոնք ինչ-որ մեկի բոստանն էին դարձել, մաքրվել են և ճեմուղի են դարձել

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նոր Նորքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում խոսեց համայնքին վերաբերվող հարցերց. «Մենք արդեն իսկ ունենք շատ խնդիրներ, որոնց մասին նախկինում խոսել ենք մասիվցիների հետ և արդեն լուծումներ ենք տվել մասնավորապես 154 դպրոցի բակի հարակից տարածքում սպորտային համալիր ենք կառուցել, հեծանվային, սքեյթի, ֆուտբոլի սիրահարների համար։ Եվ նմանատիպ մոդուլային ծրագրեր շատ տեղեր ենք իրականացնում»:

Նա նաև նշեց, որ Նոր Նորքում Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում, իրականացնում են Վերածննդի այգու վերակառուցում, որի աշխատանքները վաղը պետք է սկսվեն. «Նոր Նորքում հանրային տարածքների հետ կապված իրականացված միայն վերջին մեկ տարվա ծրագրերը ահռելի ծավալի են: Իրականացնում ենք նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից կասկադի կառուցումը»,-ասաց Տիգրան Ավինյանը,, հավելելով, որ շատ և շատ ցանկապատված բակեր, որոնք ինչ-որ մեկի բոստանն էին դարձել,  մաքրվել են և ճեմուղի են դարձել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր