Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

07 սեպ 2023 19:23

Փարիզի Օլիմպիական խաղերում չի կարող լինել ռուսական դրոշ, նրանք ստիպված կլինեն գործել չեզոք դրոշի ներքո

Փարիզի 2024 թ-ի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցերի ֆոնին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Օլիմպիական խաղերում «չի կարող լինել ռուսական դրոշ», փոխանցում է Euronews-ը։
 
Մասնավորապես, մարզական L’Equipe-ին տված հարցազրույցում  Մակրոնը հայտարարել է, որ իր կարծիքով՝ կա կոնսենսուս  2024 թվականի խաղերում Ռուսաստանի դրոշի չլինելու վերաբերյալ:
 
Ըստ նրա՝ ռուս և բելառուս մարզիկների անհատական ​​հիմունքներով մրցումներին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի Միջազգային օլիմպիական կոմիտեից և նրա ղեկավար Թոմաս Բախից։ Չնայած ՌԴ-ի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմին, որին աջակցում է Բելառուսը, ՄՕԿ-ը խորհուրդ է թույլատրել  Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին որպես անհատներ մասնակցել միջազգային մրցումներում:
 
Միևնույն ժամանակ, նրանք ստիպված կլինեն գործել չեզոք դրոշի ներքո, և նրանց մասնակցությունը կախված կլինի նրանից, թե արդյոք նրանք ակտիվորեն աջակցել են Ուկրաինայի պատերազմին։
 
«Իրական հարցը, որը պետք է լուծի օլիմպիական աշխարհը՝ ինչ տեղ տալ ռուս մարզիկներին, որոնք երբեմն պատրաստվել են ամբողջ կյանքում և կարող են դառնալ այդ ռեժիմի զոհերը,-ասել է Մակրոնը։ Ըստ նրա՝ իրական հարցն այն է, թե ինչպես տարբերակել ռուս մարզիկներին, որոնք աջակցում են Պուտինի պատերազմական ջանքերին և նրանց, որոնք դարձել են ռեժիմի զոհ։
 
«Դա իրական հարց է, այստեղ օլիպիական աշխարհը պետք է խղճով արտահայտի իր կարծիքը և մատնանշի երաշխիքներ։ Եվ դա պետք է հասկանան նաև ուկրաինացիները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր