Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

09 սեպ 2023 15:30

Գրիգորի Կարասինը՝ տարածված՝ Հայաստանում Կրեմլի կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին

Հայաստանում Կրեմլի կողմից նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին հավաստիացումները, որոնք հրապարակվել են Երեւանին մոտ կանգնած Թելեգրամ-ալիքներում, անհեթեթություն են, դրանք անգամ մեկնաբանել չարժե, NEWS.ru-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։


Նրա խոսքով՝ նման հայտարարություններ անելուց եւ նման մեղադրանքներ առաջադրելուց առաջ անհրաժեշտ է իրական փաստեր ներկայացնել, որոնք կհաստատեն տեղեկությունը։


«Ինչ-որ վիրտուալ սխեմաներ հորինելը եւ դրա մասին ամբողջ աշխարհով մեկ գոռալը անխելք քաղաքական գործիչներին է վայել։ Նման հայտարարությունները տարածվում են, որպեսզի թշնամանք հրահրեն Ռուսաստանի հանդեպ։ Դա պետք է նրանց, ովքեր փորձում եմ խճճել իրավիճակը եւ հասնել իրենց նպատակներին»,- ասել է Կարասինը։


Ավելի վաղ «Բաղրամյան 26» Թելեգրամ-ալիքում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Կրեմլն իբր պետական հեղաշրջում է պատրաստում Հայաստանում։ Ալիքի տվյալներով՝ հանրապետությունում «Պրիգոժինի զոհվելու պահին գտնվել է «Վագներ» ՄՌԿ մոտ երեք հազար մարտիկ, որոնց նպատակը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է»։ Հեղինակները կարծում են, որ Մոսկվայում «արտոնել են պետական հեղաշրջման սցենարը», «վերջին կաթիլը դրա համար եղավ լուրը պատրաստվող հայ-ամերիկյան զորավարժությունների» մասին։ Ընդ որում՝ հաղորդագրությունում կան ժամանակային անհամաձայնություններ. գործարար Եվգենի Պրիգոժինը զոհվել է օգոստոսի 23-ին, իսկ լուրը Հայաստանի եւ ԱՄՆ համատեղ զորավարժությունների մասին հնչեցվել է սեպտեմբերի 6-ին։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում  թշնամանքի եւ ատելության հրահրման փորձերը երկու երկրների քաղաքացիների միջեւ՝ ի հաշիվ Մոսկվային հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելու։ Նրա խոսքով՝ կողմերից ոչ մեկին չի կարող գոհացնել վերջին ժամանակներս գերակշռող, հաճախ՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը Ռուսաստանի եւ ռուս-հայկական հարաբերությունների մասին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր