Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

15 հոկ 2016 13:16

Էլեկտրաէներգիան Բարձրավոլտ էլեկտրացանցերից Հայաստանի էլեկտրական ցանցեր է տեղափոխվելու գազի բալոնի միջոցով

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները, եթե որոշակի հույսերի նշույլներ էին տալիս, ապա արդեն զավեշտալի են դառնում: Կառավարության ղեկավարը տեղի անտեղի, ամենուր իր «գազի մարդկանց» է տեղավորում: Իրականանում է այն մտահոգությունը, որ «Գազպրոմ-Արմենիայի» նախկին ղեկավարը վարչապետ դառնալուց հետո կառավարությունը «գազի» գրասենյակի կվերածի:

Hayacq.com-ը տեղեկացավ, որ երեկ էլ աշխատանքից ազատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Անանյանը, և նրա փոխարեն գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի  գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) Նոր Նորք, Մարաշ տարածքային արտադրամաս շահագործման ծառայության (ՏԱՇԾ) պետ՝ ոմն Արթուր Բաղդասարյանը:
 
Ի դեպ այս որոշումից ապշած են, թե «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում, թե  «Հայաստանի էլեկտրական ցանցերում»: Եթե կառավարության համար անեկդոտներ են հորինում, այն կարգի, որ կառավարությունում գազ է լցվել, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցերում»  էլ այս փոփոխությունից զարմացած խոսում  են, թե  Էլեկտրաէներգիան Բարձրավոլտ էլեկտրացանցերից Հայաստանի էլեկտրական ցանցեր է տեղափոխվելու գազի բալոնի միջոցով:
Ջրային տնտեսության պետական կոմիտե, ՊԵԿ, էլեկտրացանցեր և այսպես շարունակ՝ պարզվում է բոլորը «գազավիկ» պետք է լինեն, ինչ պարտադիր է ոլորտին տիրապետում են, թե ոչ:
Քաղաքական դաշտում այս գործելաոճը որակում են.  «թեկուզ պոլի փայտ, բայց մեր կուսակիցը լինի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր