Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

11 սեպ 2023 16:29

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ևս դեղերը կստանան ամբողջությամբ անվճար․ նոր նախագիծ

Գործող օրենքով առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են դեղերի 100 տոկոս փոխհատուցում, այսինքն դեղերն ստանում են պետության կողմից, իսկ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցեղ անձինք՝ 50 տոկոս փոխհատուցմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Այսինքն 50 տոկոսը վճարում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգին ամբողջությամբ անցնելու պարագայում՝ թեթեւ ֆունկցիանոլ խանգարում ունեցող անձինք 50 տոկոս պետք է վճարեին իրենցդեղերի համար: Իսկ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ 3-րդխմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ անձի ֆունկցիոնալության թեթեւ խանգարում ունեցող անձինք եւս 100 տոկոս կստանան դեղերի փոխհատուցում»,-ասաց նա:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձնաց թվի մեջ մոտավորապես կազմում է 60 տոկոս. «Սա բավականին մեծ թիվ է եւ դեղապահովման ոլորտում եւ ընդհանրապես առողջապահական համակարգի համար սա չափազանց կարեւոր փոփոխություն է»,-ընդգծեց Զեյնալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր