Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի          Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է       Ի՞նչ է կատարվում Կիրանցում. ոստիկաններն են շրջում, հսկում մարդկանց տեղաշարժը, անգամ երեխաներին դպրոց չեն ուղարկում. հանված վրաններ    

12 սեպ 2023 11:18

Փաշինյան-Էրդողան զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում, ինչը բխում է բացառապես Թուրքիայի շահերից

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՀՀ վարչապետի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Թեև մեզ հայտնի չեն զրույցի մանրամասները, սակայն ինքնին զանգը մի քանի կարևոր բան է խորհրդանշում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա նաեւ նշել է. «Հեռախոսազրույցը տեղի ունեցավ Արցախի նախագահի ընտրություններից անմիջապես հետո։ Ուստի զրույցի հիմնական թեման Արցախն էր։ Փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել Արցախյան հակամարտության կողմ։ Սրանից առաջ դիվանագիտական մակարդակում մենք մշտապես Թուրքիայի այդ փորձերը տապալել ենք։ Այժմ ինքներս ենք բերում Թուրքիային և ներգրավվում խաղի մեջ։

Թուրքիայի նախագահի հետ խոսելով՝ հայկական կողմը լեգիտիմացրել է Թուրքիայի ազդեցության տարածումը մեր միկրո-տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Սա բխում է բացառապես Թուրքիայի շահերից։ Եվ Թուրքիան մեծացնելու է նման միջամտությունները մեր ներքին ու արտաքին գործերին՝ այդպիսով Հայաստանը ներառելով իր ազդեցության գոտում (հիշենք թեկուզ Նեմեսիսի արձանի տեղադրման դեմ աշխատանքը, այժմ փաստացի Արցախի նորընտիր նախագահին չշնորհավորելու արգելքը)։

Եվ մի փոքրիկ դետալ։ Ըստ թուրքական և ադրբեջանական մեդիայում առկա արտահոսքի՝ երեք օր շարունակ ՀՀ դե-ֆակտո վարչապետը փորձել է կապ հաստատել Թուրքիայի նախագահի հետ, ինչին ստացել է մերժում։ Թե ինչ պայմանների բավարարման արդյունքում է կայացել հեռախոսազրույցը, ևս անհայտ է։

Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձի կայացման պարագայում հենց Թուրքիան է (որպես ՆԱՏՕ անդամ) լինելու է Արևմուտքը մեզ համար՝ դրանից բխող հետևանքներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր