Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

15 սեպ 2023 14:49

Բացառիկ դեպք․14–ամյա տղայի սիրտը տեղակայված է կրծքավանդակի աջ կողմում

Բացառիկ դեպք է հայտնաբերվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։

Մասնավորապես՝ 14-ամյա տղայի մոտ աջ թոքի թերզարգացածության պատճառով միջնորմը և սիրտը գտնվում են կրծքավանդակի աջ կեսում։ 

Բժշկական կենտրոն դիմելիս 14–ամյա տղայի գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։
Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։

Արդյունքը տպավորիչ էր։ Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։

Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։

Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, կլինի նաև դինամիկ հսկողության տակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր