Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

15 սեպ 2023 15:30

Ռուս բլոգերի կնոջը Երեւանում գտել են լոգասենյակում կախված. Նախնական վարկածն ինքնասպանությունն է

Երևանում բնակվող ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինը՝ Յանա Զելինսկայան, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել՝ լոգասենյակում կախվելու միջոցով։


Հիշեցնենք, որ երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յանա Զելինսկայան է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ մի քանի ամիս առաջ Ռոմանովի ու Զելինսկայայի 26-ամյա դուստր Սոֆյան մահացել էր անորեկսիայից։


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ինքնասպանություն գործելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, այդ առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։


«Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մահվան պատճառները, հանգամանքները»,- նշեց Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ դիակի արտաքին զննությամբ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


Հարցին ի պատասխան, թե նախնական տվյալներով, ինչ եղանակով է կատարվել ենթադրյալ ինքնասպանությունը, մեր զրուցակիցը նշեց․ «Նախնական տվյալներով՝ բաղնիքում կախվելու միջոցով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր