Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»          ԱԱԾ-ն ձերբակալում է Անդրանիկ Թեւանյանին       KAN-ը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար    

15 սեպ 2023 21:36

Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու, քրտնաջան աշխատելու ժամանակն է. Տ. Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական երթին հաջորդած հանրահավաքի մեկնարկին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց.«Այս ընտրությունները քաղաքական են, որովհետև եթե տասնամյակներով կառուցեինք մեր մանկապարտեզները, բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանային մեր տնտեսությունն ու մեր բանակը, և գուցե շատ բաներ այլ կերպ լինեին։
 
Մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու։ Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, վերականգնելու Երևանի բոլոր ենթակառուցվածքները»,-ասաց Տիգրան Ավինյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր