Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

18 սեպ 2023 10:33

Ռուսաստանը պատերազմի համար օտարերկրացիների է հավաքագրում Կենտրոնական Ասիայից և Հայաստանից.Բրիտանական հետախուզություն

Azh.kz-ն գրում է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են հավաքագրել հարևան երկրների քաղաքացիներին Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը։


Վերլուծաբանները նշել են, որ հունիսի վերջին Հայաստանում և Ղազախստանում հայտնվել է առցանց գովազդ ռուսական բանակում պայմանագրային ծառայության անցնելու առաջարկով։ Կամավորներին խոստացել են միանվագ վճարել 495 հազար ռուբլի և 190 հազար ռուբլի աշխատավարձ։ Ամենաակտիվ հավաքագրումը տեղի է ունեցել հյուսիսային Ղազախստանի Կուստանայի շրջանում, որտեղ մեծ թվով էթնիկ ռուսներ են ապրում, հայտնել է հետախուզությունը։


Նաև առնվազն 2023 թվականի մայիսից Ռուսաստանի իշխանությունները փորձում են բանակ ներգրավել Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտներին։ Նրանց խոստանում են մինչև 400 հազար ռուբլի աշխատավարձ և ՌԴ քաղաքացիության արագացված ձեռքբերում։ Միևնույն ժամանակ, հետախուզությունը մատնանշում է ուղղակի ճնշումն ու խաբեությունը` որպես օրինակ բերելով օկուպացված Մարիուպոլում աշխատանքի եկած Ուզբեկստանից շինարարների դեպքը, որտեղ նրանց անձնագրերը խլել են` ստիպելով պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ։


Ռուսաստանում ապրում է Կենտրոնական Ասիայից առնվազն 6 միլիոն միգրանտ, որոնց Կրեմլը դիտարկում է որպես պոտենցիալ նորակոչիկներ մոբիլիզացիայի նոր ալիք չհայտարարելու համար, ասում են վերլուծաբանները։ Զեկույցում ասվում է, որ երկրի ղեկավարությունը ձգտում է «խուսափել հետագա ոչ պոպուլյար միջոցներից», որոնց թվում է 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ սեփական քաղաքացիների զորակոչը: «Օտարերկրացիների օգտագործումը աճող կորուստների պայմաններում Կրեմլին թույլ է տալիս հավելյալ մարդկային ռեսուրսներ ներգրավել իր ռազմական գործողությունների համար», - ընդգծել է հետախուզությունը չնշելով նման նորակոչիկների թիվը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր