Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

18 սեպ 2023 15:29

Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ «պիրոլա»-ն է գալիս, նախորդներից ավելի վարակիչ

Կորոնավիրուսի BA.2.86 տարբերակը կամ «պիրոլա»-ն ավելի վարակիչ է, քան իր նախորդները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրությունը։

«Կորոնավիրուսի նոր տարբերակը (BA.2.86)՝ «պիրոլա»-ն ունի մի շարք լրացուցիչ մուտացիաներ՝ համեմատած «օմիկրոն»-ի՝ նախկինում հայտնաբերված տարբերակների հետ, և ավելի վարակիչ է, քան իր նախորդները», - ասվում է հաղորդագրությունում:

The Independent պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի նոր տեսակ՝ «պիրոլա»-ն։ Այն ունի 34 մուտացիա, ինչը մտահոգության առիթ է դարձել մասնագետների շրջանում, քանի որ դրա պատճառով պատվաստանյութերը կարող են չապահովել անհրաժեշտ պաշտպանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր