Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները          Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան       Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն    

19 սեպ 2023 13:35

Նրանք, ովքեր հանդես են գալիս ՀՀ-ի և Արցախի նկատմամբ Բաքվի սադրիչ քաղաքականության ու ռազմական ագրեսիայի դեմ, հայտնվում են իշխանության թիրախում

Ադրբեջանի իշխանությունները նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակում են թիրախավորել երկրում հակապատերազմական ակտիվիստներին։ Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի և Արցախի նկատմամբ Բաքվի սադրիչ քաղաքականության ու ռազմական ագրեսիայի դեմ, հայտնվում են իշխանությունների ու պետական քարոզչական մեքենայի թիրախում։ Ադրբեջանցի լրագրող Նուրհան Լիբրեն (Գահրամանլի), մասնավորապես, լրատվամիջոցներին պատմել է, որ սեպտեմբերի 13-ին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն։
 
Նա պատմել է, որ այնտեղ իրեն սպառնացել են սոցիալական ցանցերում իր գրառումների պատճառով։ «Նրանք ինձ ասացին՝ չշարունակել գրառումներ հրապարակել պատերազմի դեմ։ Ես զրուցել եմ ծառայության երկու աշխատակցի հետ։
 
Մեկը մեղմ էր խոսում, մյուսը՝ ագրեսիվ։ Այնտեղ էի մոտ երկու ժամ։ Պահանջն այն էր, որ պատերազմի դեմ բան չգրեմ։ Նրանք ասացին, որ մենք պատերազմական իրավիճակում չենք, և ես իմ գրառումներով ծառայություն եմ մատուցում Հայաստանի հատուկ ծառայություններին»,- պատմել է բլոգերը։
 
Նա նշել է, որ դիմելու է դատարան՝ կապված Պետանվտանգության ծառայություն կանչերի և այնտեղ ստացած սպառնալիքների պատճառով։ Նուրհան Լիբրեն ասել է, որ նախկինում էլ իրեն սպառնացել և բռնության են ենթարկել Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության աշխատակիցները։ «2020 թվականի հոկտեմբերին մի մարդ, որը ներկայացել էր որպես բաժնի պետ, կես ժամ պահել է ինձ ծնկի իջած վիճակում և բռնություն գործադրել։ Նա ինձ մեղադրել է Հայաստանի հետախուզական ծառայությունների, ինչպես նաև Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության համար աշխատելու մեջ (կրկնակի լրտեսություն)։ Նրա պնդմամբ՝  ռազմաճակատից տեսագրություն եմ փոխանցել Հայաստան»,- ասել է նա։
 
Ըստ բլոգերի՝ գերատեսչությունում իրեն ստիպել են ներողություն խնդրելու տեսագրություն նկարահանել, ինչպես նաև պահանջել են՝ չհրապարակել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել։ Ադրբեջանի իշխանություններին բարկացրել են նաև ֆեմինիստուհիները (Feminist Peace Collective), որոնք օգոստոսի սկզբին հայտարարություն էին տարածել Արցախում շարունակվող շրջափակման վերաբերյալ։
 
Նրանք երկրի կառավարությանը մեղադրել էին «ինքնության քաղաքականությունը գործիքավորելու» մեջ՝ ադրբեջանցիներին և հայերին պառակտելու համար ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դրել նույն համատեքստում, ինչ ներքին բռնաճնշումները։ Այս հայտարարությունից հետո ադրբեջանական պետական քարոզչական մեքենան սկսել էր նրանց ու հակապատերազմական ակտիվիստների սևացման նոր արշավ։
 
Քարոզչամիջոցները, անգամ պաշտոնյաները կոչ էին անում պատժել «դավաճաններին»: Պատգամավոր Այդին Միրզազադեն, օրինակ, ասել է, որ պատերազմի դեմ հանդես եկող ակտիվիստները «կապ չունեն Ադրբեջանի ժողովրդի հետ», այլ «արտաքին ֆինանսական ռեսուրսներով Ադրբեջանում օտար շրջանակների շահերի խամաճիկներն են»։ 
Պետության կողմից ֆինանսավորվող Ղարաբաղի վետերանների հասարակական միությունն էլ կոչ էր արել «անհապաղ հետաքննել և հարցաքննել Ադրբեջանում ապրող նման մարդկանց» և ստիպել նրանց՝ «ներողություն խնդրել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր