Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները․ «Հրապարակ»          ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»       Իշխանական և ընդդիմադիր ուժերի միլիոնավոր դրամների շարժը, ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ»    

19 սեպ 2023 18:40

Տեսանյութ.Լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ. ՀՀ ՆԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Հանրապետության Հրապարակում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ մտահոգված լինելով Արցախում ստեղծված իրավիճակով։
 
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում ենք քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ

Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների:

Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից:

ՆԳՆ ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները, ինչն առավել արդյունավետ կլինի մեր հանրության քաղաքացիական բարձր գիտակցության և աջակցության դեպքում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր