Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է    

22 սեպ 2023 10:49

Հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները, Փաշինյանն էլ տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության» մասին

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»,- TRT-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին:


Նա ասել է, որ հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:


«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:


Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը նաև ասել է, որ «Ղարաբաղի ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին»։


«Ադրբեջանը սա համարեց որպես իրավիճակ, որը դեռ թեժացնում է իրադրությունը։ Զգուշացումներ տրվեցին, սակայն, չնայած դրան, ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո Ադրբեջանը նույնպես քայլ կատարեց։ Եվ նա արագ ավարտեց իր գործողությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր