Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող          «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը, իրենց օգտին քվեարկելու դիմաց խոստացել է կաշառք տալ       Իմ իրավունքները խախտված են, դիտարկում ենք Դանիել Իոաննիսյանի դեմ քրգործ հարուցելու հարցը    

23 սեպ 2023 11:54

Փաշինյանը Մոսկվային դեռ պետք է

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չնայած իր էպատաժային կերպարին՝ Փաշինյանը Մոսկվային դեռ պետք է. դրա համար են ռուսական պրոպագանդայի ոչ պոպուլյար դեմքերը «քլնգում» Փաշինյանին:

Փաշինյանի էպատաժը, արկածախնդրությունը «նվեր» են Մոսկվայի համար՝ իր տարածաշրջանային քաղաքականությունը լեգիտիմացնելու, Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների բարոյական բեռից ազատվելու համար:

Ասվածը բնավ չի նշանակում, թե Փաշինյանը Մոսկվայի «մարդն է», ուղղակի լուզեր մի կերպար է, որի ակնհայտ սխալները շատ հաճախ «օգնում» են Մոսկվային: Դրա համար եմ պնդում, որ Փաշինյանի քաղաքականությունը միայն մեծացնելու է Հայաստանի կախվածությունը Մոսկվայից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր