Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ»          Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»       Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար    

23 սեպ 2023 19:19

Տեսանյութ.ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 4 բեռնատար այսօր Լաչինի միջանցքով անցել է դեպի Հակարիի կամրջի վրա տեղակայված ապօրինի անցակետ։ Տեսանյութը տարածվել է թվիթթերում՝ Raffi Elliot օգտատիրոջ կողմից, որը այդ տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների թվում է։

Պաշտոնական Ստեփանակերտը կամ Կարմիր Խաչը դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Նշենք, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը երեկ տեղեկացրել էր Հայաստանից ակնկալվող բժշկական օգնության մասին։ Մասնավորապես հայտնել էր, որ ԿԽՄԿ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանից ավտոմեքենաներ կգնան Արցախ՝ հրատապ բժշկական միջամտության կարիք ունեցող ավելի քան 30 ծանր վիրավորի Երեւան տեղափոխելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր