2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

26 սեպ 2023 12:39

Մի արեք, դրանով օգնում եք Բաքվին.Գորիսում արգելում են միջազգային մեդիայի ներկայացուցիչներին շփվել Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ, նաև՝ մտնել հիվանդանոցներ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Տեղեկություններ ունեմ, որ նիկոլաթուրքական վարչակարգի ներկայացուցիչները Գորիսում խոչընդոտում են, ամեն կերպ արգելում են միջազգային մեդիաների ներկայացուցիչներին շփվելու Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ։

Չեն թողում արտասահմանյան լրագրողներին նաև հիվանդանոցներ, որտեղ արցախցի քաղաքացիական վիրավորներն են։
Սա չենք կարող դիտարկել որպես այլ բան, քան Երևանից գործուն օգնություն Բաքվին՝ կոծկելու Արցախում մեր հայրենակիցների ցեղասպանությունը։

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ. իմ ունեցած տվյալներով նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը չի թողնում, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները տեղում լուսաբանեն իրավիճակը, խոսեն արցախցիների հետ, ներկայացնեն իրականությունն աշխարհին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր