Եթե Հայաստանը չմասնակցի տրանսպորտային երթուղիների ստեղծմանը...«Զանգեզուրի միջանցքի» բացումը միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման պետք է ավարտին հասցվի

«Այս ամուր կապերի շնորհիվ մենք ապագայում շատ հարցերում արագ առաջ կընթանանք։ Այդ պատճառով մենք ամեն ինչ կանենք այդ միջանցքը հնարավորինս շուտ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունեցող այս միջանցքի իրականացումը ռազմավարական հարց է և անպայման պետք է ավարտին հասցվի»,- ասել Է Էրդողանը։
Նա հայտարարել է, որ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելուն:
«Եթե մենք ուզում ենք Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում տեսնել խաղաղության երթուղիներ, ապա մենք պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց կոնֆլիկտների։ Ինչ վերաբերում է գնացքին, որը Թուրքիայից Նախիջևան է գնալու, ապա՝ Հայաստանով Ադրբեջան, ապա պետք է ուսումնասիրել Հայաստանով դրա անցման հարցը. եթե Հայաստանը չմասնակցի, երթուղին ինչպե՞ս կընթանա։ Իրանի միջոցով: Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ կարող է Իրանի տարածքով դեպի Ադրբեջան ճանապարհ ստեղծվել»,- նշել է Թուրքիայի նախագահը: