Երևանում բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները          Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ       Ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար մեր զինված ուժերը վրեժ կլուծեն    

26 սեպ 2023 16:53

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին. մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, ովքեր փախել են Ադրբեջանի իշխանության տակ ապրելու վախից

ԱՄՆ-ն 11.5 մլն դոլարի աջակցություն կցուցաբերի Հայաստանին հումանիտար կարիքների համար:


Այս մասին Սյունիքում լրագրողներին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։


Դա, նրա խոսքով, կուղղվի ինչպես սննդի ձեռքբերմանը, այնպես էլ՝ սոցիալական և հոգեբանական աջակցությանը։


«Մենք պետք է ապահովենք, որպեսզի միջազգային հանրությունը հասանելիություն ունենա Լեռնային Ղարաբաղ, որտեղ դեռ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ապրում են շատ խոցելի վիճակում:


Եվ արդեն մենք տեսնում ենք վկայություններ մարդկանցից, ովքեր փախել են բռնությունից և զրկանքներից` Ադրբեջանի կառավարության իշխանության տակ ապրելու վախով»,–ասել է Փաուերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր