Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

27 սեպ 2023 09:11

Տեսանյութ.Արցախի ԱԺ 22 պատգամավորները, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն. Ս. Բաբայան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նշել, որ Արցախի ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:

Նրա խոսքով՝ վերոնշյալ անձինք մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, միևնույն ժամանակ իրեն էլ փորձել են իրենց հանցակից դարձնել.«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Այն մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»,-ասաց նա։

Սամվել Բաբայանը նաև ասաց, որ Արցախի գործող ու նախկին ղեկավարները և պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ. «Ես գիտեմ՝ այդ տեքստն ով է գրել։ Ռուսական կողմն է գրել, որ Հայաստանին կրկին մտցնի խաղի մեջ»։

Հարցին՝ եղե՞լ է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանը նշեց.«Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Բաբայանը, հավելելով.«Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդն արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»:

Սամվել Բաբայանը շեշտեց, որ Ռուբեն Վարդանյանը գործուղված էր Արցախ Ռուսաստանի կողմից՝ սառեցնելու իրավիճակը.«Ադրբեջանը չի գնա դրան։ Նա հասկանում էր, որ արագ 2 տարում պիտի իր հարցերը լուծեր, հակառակ դեպքում ինքը պրոբլեմ էր ունենալու»,- ասաց Բաբայանը։ 

Նա նաև նշեց, որ ՀՀ նախկին նախագահները, ներկայիս ընդդիմությունը ևս նպատակ են ունեցել սառեցնել իրավիճակը, Ղարաբաղը պահել իրենց ազդեցության գոտում.«Էդ մարդիկ Արցախում իշխանությունը վերցրին ինչի՞ համար․ հանձնե՞ն Արցախը։ Բոլորդ համոզված էիք, որ քանի կան ռուսական ուժերը, Ադրբեջանը ուժ չի կիրառելու։ Ես էի, որ ասում էի՝ կիրառելու է, որովհետև իր միակ փրկությունը դա էր։ Չլսեցիք՝ ստացաք»,-ընդգծեց Բաբայանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր