Օկnւպացված Արցախում ուղևորատար միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, տուժել է 20 մարդ          Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար    

28 սեպ 2023 11:25

Մեռնելը վատ բան է, բայց դուք պետք է պատրաստ լինեք դրան, պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվելուց առաջ The Guardian պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում սանձազերծված պատերազմին․

«Այսպիսին է կյանքը։ Եթե պատրաստ եք մեռնել ձեր երկրի համար, ապա դա լավ է: Մեռնելը վատ բան է, բայց դուք պետք է պատրաստ լինեք դրան, եթե ինչ-որ կարևոր բան եք անում․․․Պատմության ավարտը կարող է շատ վատ լինել», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ տեղյակ է եղել, որ ադրբեջանցիների թիրախն է դարձել, երբ անցյալ շաբաթ սկսվեց պատերազմը:

Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է պարբերականը, նա մեղադրել էր Ադրբեջանի նախագահին՝ Արցախում էթնիկ զտումներ սանձազերծելու մեջ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր