Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ, քրեական վարույթն ուղարկվել է դատարան          Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից       Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել    

29 սեպ 2023 12:20

ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել

ԼՂՀ-ի ինքնալուծարումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի ստացել Ղարաբաղում գտնվող ՌԴ քաղաքացիներից հարցումներ՝ կապված չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) լուծարման հետ, սակայն օգնություն կտրամադրի, երբ դրանք ծագեն»,- նշել է Մարիա Զախարովան։


«Արտաքին գործերի նախարարությունը դեռ նման հարցումներ չի ստացել»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա հավելել է, որ նրանք աջակցում են, երբ իրենց դիմում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր