Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

03 հոկ 2023 10:49

Զգոն եղեք ու վերահսկեք ձեր հաշիվները.Wildberries-ի խարդախության մասին

Ստեփանավանի բնակիչ Մարուսյա Բալայանն ահազանգում է Wildberries առցանց հարթակի կեղծիքի մասին.

«Չէի մտածում, որ WILDBERRIES-ը գնորդների նկատմամբ կեղծիքներ թույլ կտա, դե իմ փորձից եմ ասում։

.Իմ շրջապատում շատերը պարբերաբար գանգատվում էին, թե բա՝ կրկնակի գումար է գանձում, քարտից առանց գնում կատարելու գումար է հանում, մի ապրանք ենք պատվիրում,  կրկնակի պատվեր է գրանցում ու էդպես շարունակ։

Էս խոսակցություններն ինձ ստիպեցին ավելի ուշադիր լինել ու խնդրեմ, օգոստոսի 5֊ին ապրանք վերադարձրի, մեկ էլ՝ հոպլյա, հա'մ возврат-ի (բաց.` վերադարձ) գումարը տարավ, հա'մ ապրանքների։ Եթե  գումարը փոքրիկ լիներ՝1000-2000, գուցեև չնկատեի, բայց չէ'...

Հաջորդ իսկ օրը դիմեցի մեր քաղաքի пункт выдачи. սրտանց ապրումակցեցին, կարեկցեցին, բայց ոչնչով օգնել չկարողացան։ Չհուսահատվեցի։
 
Սպասեցի, մինչև իրենց սահմանած ժամկետը կլրանա, գումարի վերադարձ չկա, հավելվածով մի 1000 անգամ գրեցի, էնքան, որ եթե  շաբաթներ առաջ գոնե որպես պատասխան` ստանդարտ տեքստ էին ուղարկում, հիմա էդ էլ մի կերպ են անում։

Ու ես` նվաստս, էլփոստի հասցե գտա, չալարեցի` բանկից պեչատած (բաց.` կնքված) քաղվածք վերցրի, էդ էլ ուղարկեցի։ Ապարդյուն։

Տելեգրամով փորձեցի իրենց գրել, խաբեբաների հանդիպեցի, որ փորձեցին քարտիս տվյալները կորզել ու մի հատ էլ` թե բա` որպեսզի կարողանանք փոխհատուցել, պիտի քարտի վրա առնվազն 25000 դրամ լինի, հա՞ որ։

Վերջապես կարողացա իրենց առցանց օպերատորների միջոցով խնդիրը ներկայացնել:  Իրենք անընդհատ փոխվում էին ու ես ստիպված իմ խնդիրը 1,5 ժամվա ընթացքում հերթով պատմեցի Լինային, Կիրիլլին, Նատալյային, Կլավդյային, Մարգարիտային, Ալյոնային, Անժելային, Նադեժդային, Իվանին, Ելենային, Անգելինային, Գալինային և արդյունքում ասացին` լավ էլ ապրանքդ ստացել ես, մեզ մոտ էդպես է ցույց տալիս։ Դե հա՛, եթե համ возврат են ձևակերպել (բաց.` վերադարձ), հա՛մ քարտից գումար են տարել, իրենց շահերից է բխում, որ  էդպես էլ ասեն։

.Ես լումա առ լումա վերահսկում էի իմ գնումները, քարտի ելքերն ու մուտքերը, ունեի հիմնավորող ապացույցներ, բայց անօգուտ։ Կարևորն այն է, որ WB֊ի կողմից «խնդիրը փակվեց», իսկ  իմ` խաբված գնորդիս նյութական ու բարոյական վնասները մնացին չփոխհատուցված։

Մի խոսքով` զգոն եղեք ու վերահսկեք ձեր հաշիվները։

Սա WILDBERRIES֊ի մասին իմ տեսանկյունից էր` որպես գնորդ, որ ոչ մի կերպ պաշտպանված չենք, ու իմ` գնորդիս ճիշտ լինելն անգամ անթիվ սքրինների, քաղվածքների, Ստեփանավանի пункт выдач-ի սպասարկման աշխատակիցների ջերմ վերաբերմունքով ու աջակցելու պատրաստակամությամբ, բայց օգնել չկարողանալով` առ ոչինչ է։

ՀԳ։ Նյութական վնասը չի գերազանցում 10000 ՀՀ դրամը, բարոյական վնասը` խաբված և կողոպտված լինելը, անչափելի շատ։ Ու սա ստիպում է ինձ վերանայել իմ վերաբերմունքը երբեմնի սիրելի առցանց այս համակարգի նկատմամբ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր