Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2023 14:48

Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան

Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբության էջում գրում է.

«Արցախցի Սարգիս Գալստյանը Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

Վերջինս Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր ու նախկինում պաշտոններ է զբաղեցրել Արցախում։

Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:

Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլ Փաշինյանին անվանում է էֆենդի»:
.....
Սարգիս Գալստյանի մասին՝ նոր մանրամասներ

Սարգիս Գալստյանը ժամանակին աշխատել է Արցախի ԱԱԾ-ում, Բակո Սահակյանի հետ բարեկամություն է սկսում անել, երբ Բակո Սահակյանը դառնում է Արցախի ԱԱԾ տնօրեն (2001-2007):

Սարգիս Գալստյանը լավ հարաբերություններ է ունեցել նաև Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի հետ:

Երբ 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:

Սարգիս Գալստյանի քրոջ որդին՝ Վահե Հարությունյանը, Ստեփանակերտից լրագրող էր աշխատում Երևանի թերթերից մեկի համար՝ հիմնականում վարկաբեկելով Արցախցի այն պաշտոնյաներին, որոնք աշխատում էին նվիրումով և կոռուպցիայի մեջ չէին թաթախված՝ ի բացառություն բազմաթիվ այլ պաշտոնյաների:

Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա, Շուշի պլազա հյուրանոցի տնօրեն:

Սարգիս Գալստյանը Արցախում սորոսականության հնարած թեման գեներացնողներից էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր